Հայ սահմանապահ զինվորի հետ են, թերևս, բոլոր մեծահասակների մտքերն ու աղոթքները: Սակայն առավել ազդեցիկ ու հուզիչ են փոքրիկների հնչեցրած աղոթքները, քանի որ դրանք հնչում են նրանց անմեղ շուրթերից:
Հռիփսիմե Հակոբյանը համացանցում մի հուզիչ հոլովակ է հանրայնացրել, որտեղ երևում է, թե ինչպես է իր փոքրիկ զավակը քնելուց առաջ աղոթում:
Հ. Հակոբյանի ու Մ. Մկրտչյանի փոքրիկ տղան, դիմելով Աստծուն, հնչեցնում է տերունական աղոթքը՝ խնդրելով, որ պահի ու պահպանի հայ դիրքապահին, մեր սահմաններն անառիկ պահողներին:
Ավարտելով տերունական աղոթքը՝ փոքրիկ Լեոն խնդրում է, որ Աստվածը պահի ու պահպանի մեր զինվորներին, թող հաղթեն, բարի ու հանգիստ քուն բերի բոլորին:
Հատկապես հուզիչ է երեխայի դիմելու ձևը Աստծուն. նա իրեն հատուկ անկեղծությամբ ասում է. «Աստված ջան, թող ոչ մի չար չմտնի էս աշխարհ…»
Հռիփսիմե Հակոբյանի հանրայնացրած հուզիչ հոլովակը կարող եք դիտել ստորև:
Ամեն օր քնելուց առաջ🙏🙏🙏🙏Աստված պահի ու պահպանի հայ զինվորին🙏🇦🇲
Опубликовано Hripsime Hakobyan Суббота, 18 июля 2020 г.