Այսօր ԱԱծ պաշտոնական էջում հաղորդագրություն է տարածվել ստացված փաստական տվյալների և պատրաստված նյութերի վերաբերյալ: Համաձայն պաշտոնական հաղորդագրության՝ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր համախոհների հետ ունեցած իր զրույցներում վիրավորական բառեր է հնչեցրել մեր բազում քաղաքացիների հասցեին:
Ըստ հաղորդագրության ՝ այդ խոսակցությունների ընթացքում նա ընդունել է նաև այն իրողությունը, որ Բարգավաճ Հայաստանը նախկինում ընտրություններին ձայներ ապահովել է միայն կաշառքի օգնությամբ: Զոհրաբյանը նշել է , որ այդ է իրողութունը :
ԱԱԾ հաղորդագրության մեջ չակերտներում մեջբերվում է վերոնշյալի վերաբերյալ Զոհրաբյանի ուղիղ խոսքը.: Իբրև այս ամենի եզրահանգում՝ ԱԱԾ պաշտոնական էջում նշվում է, որ Զոհրաբյանն ու իր համախոհները փաստորեն ընդունում են, որ թավշյա հեղափոխություւնից հետո իրենց կուսակցությանը չհաջողվեց անհրաժեշտ ձայներ ապահովել, քանի որ նախկին ՝ ընտրակաշառքի օգնությամբ հաջողելու մեխանիզմներն այլևս կիրառելի չէին:
Հիշեցնենք, որ Նաիրա Զոհրաբյանը նախկինում հրապարակված իր ստորագրությամբ թղթի մասին ասել էր, որ այն էժանագին ապատեղեկատվություն է: Այսօր ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության անդամներն արտահայտում էին իրենց կարծիքն ու մտահոգությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Իվետա Տոնոյանը հիշեցրեց, որ Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու դեպքում տասնյակ հազարավոր քաղաքացիներ կզրկվեն աշխատանքից , մինչդեռ երկիրն այս օրերին սովի շեմին է կանգնած: