«Պարզվեց, որ ես պարսիկների հետ փայտի գործ եմ անում…» ի՞նչ է պատմում Սիփան Փաշինյանը

Ս. Փաշինյանն իր սոցցանցային հարթակում մի հրապարակում է հանրայնացրել, որն ավելի շատ երգիծական, հումորային բնույթ ունի: Առհասարակ, Ս. Փաշինյանն հենց այդ ոճով է արձագանքում իր հանդեպ ուղղված անհիմն ու սուտ մեղադրանքներին:

Նա գրել է, որ մինչ ինքը զբաղված էր սահմանապահ Դովեղ գյուղում պոմպակայանի վերականգնման կազմակերպչական աշխատանքներով, որի արդյունքում գյուղամիջով հոսող ջուրը պետք է օգտագործվի գյուղացիների կողմից, և միայն ադրբեջանցիները չեն օգտվի այդ ջրից, հիմա էլ պարզվել է, որ ինքը պարսիկների հետ փայտի գործ է անում:

Ս. Փաշինյաննն է պատմում, նա մի պահ վեր է թռել, խորը շունչ քաշել, բացել հեռախոսը, որ հասկանա, թե ինչի մասին է խոսքը, հետո հեռախոսն առանց կտրուկ շարժումների դրել է գրպանն ու անցել Հաղարծին և Չինարի գյուղերի ծրագրերին, որի մասին հրապարակման մեջ խոստանում է ավելի ուշ տեղեկացնել մեկ այլ հրապարակմամբ:

Սույն հրապարակումը բերված է վարը:

Մինչ զբաղված էի սահմանապահ Դովեղ գյուղում պոմպակայանի վերականգնման կազմակերպչական աշխատանքներով, որի արդյունքում…

Опубликовано Sipan Pashinyan Пятница, 4 сентября 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: