Հայտնի է, որ Արսեն Սաֆարյանը մեր այն մշակութային դեմքերից է, ով անվարան ուղևորվեց արցախյան ճակատ՝ գիթառն ու երաժշտությունը փոխարինելով հայրենիքի պաշտպանությունը:
Ճակատում երգիչը հիմնականում զբաղվում է հայրենիքի պաշտպանությամբ, իսկ ժամանակ եղած պարագայում նաև իր երգով ու ոգեղեն կատարումներով ոգևորում մյուս ընկերներին:
Ա. Սաֆարյանի մասնակցությամբ ևս մեկ տեսանյութ է հանրայնացվել, որտեղ երգիչը կատարում է հայտնի ու սիրված «Պարոնայք սպաներ» երգը: Տեսանյութի մեջ մեր սահմանների պահապանները հավաքված են խարույկի շուրջ: Իսկ խարույկի վրա զինվորի համար պատրաստվող ուտելիքի կաթսաներն են:
Երգը շատ խորհրդանշական ու բազմախորհուրդ է: Այն արդիական է մշտապես: Արսեն Սաֆարյանին սիրով ձայնակցում են հավաքված ընկերները: Արդյոււնքում բավականին հուզիչ ու տպավորիչ տեսարան է ստացվում:
Համախմբված երգն ավարտվում է համախմբված ծափերով, ոգևորիչ արտահայտություններով, որոնցով նույն գաղափարի շուրջ հավաքված հայրենի հողի պահապանները փորձում են սատարել իրար: