Պարտությունը պլանավորված էր Փաշինյանի կողմից

Արա Գասպարյան․ կոնսուլտացիաների իմիտացիաներ են ուզում ստեղծել, բայց բացի հրաժարականից ուրիշ օրակարգեր անհնարին է։ Էդ ամբողջ համակարգի լեգիտիմությունը Ն․Փ․-ն է տվել, եթե ինքը չկա մնացածը 0-են, հետևաբար իրենցից մարդ չի կարող գալ։ Երկիրը չի կարող դուրս գալ ու գնալ ընտրությունների էս իրավիճակներում։

Իրենք բարոյականություն չեն կարող ունենալ ինչ որ պոլիտիկայի մեջ մնալու հեռանկարների մասին։ Ն․Փ․-ն ավելի լավ է լռի, որովհետև բերել է ապաշնորհության ղեկավարման, և կազմակերպված պարտության ելքի։ Հիմա ինքը փորձեր է անում մեղքերը գցել բանակի վրա։

Զորամիավորումները իրենց արժանավայել են պահել, այլ խնդիր է, որ մնացած արտաբանակային խնդիրները, ցածր մակարդակի վրա են եղել։ Կազմալուծել են ու հիմա փորձում են գցել գեներալների վրա։ Անկայունության մթնոլորտներ ստեղծելը իր կրեդոն է ուղղակի։ Առաջնորդության բացը բերում է նմանատիպ բարձիթողումների։

Անգործությունը ինքը հերիք է վնասելու համար, պարտադիր չէ բան անելը։

Понравилась статья? Поделиться с друзьями: