Պարտվող բանակում հերոսնի կոչումներ պետք չէր տալ․ Գառնիկ Իսագուլյան

Գառնիկ Իսագուլյան․ Ն․ Փաշինյանը հոկտեմբերի 20ին չի համաձայնվում փաստորեն Օ․ Գասպարյանի առաջարկին, որը վկայում է այն, որ վիճակը վատ է, սակայն այդ նույն օրը Ն․Փ․-ն տալիս է ազգային հերոսների կոչումներ։

Հերոսի կոչումները միայն հաղթանակներից հետո են տալիս սովորաբար և հենց դրա համար ես հարցերս ուղղեցի Փիլոյան Անդրանիկին, ով ստացել էր։ Ինձ սկսեցին մեղադրել, թե ինչեր եմ ասում։

Փիլոյանին սկսեցին պաշտպանել ինձանից։ Էդ մարդը բազային կրթություն չուներ նույնիսկ, բայց գեներալ էր դարձել։ Թող արխիվներում նայեն որտեղ է սովորել, ինչ է սովորել։  Պարտվող բանակում հերոսի կոչում ստանալը, չի կարելի պարզապես։ Էն տղաները, որոնք իրենց դիրքերը պահել են, իրենք արժանի են, բայց նահանջողին չի կարելի տալ։

Ես ընդամենը դա եմ շեշտել։ Հիմա իմ ետևից են ընկել զուտ էս հարցերիս համար։ Փիլոյանի մասով շատ բաներ պիտի ասվեն ու ուսումնասիրվի կենսագրությունը հասկանալու համար առհասարակ էս անհետագիծը որտեղից ուր եկավ։

Понравилась статья? Поделиться с друзьями: