ՊԲ նորանշանակ նախարար Միքայել Արզումանյանը. ուշագրավ մանրամասներ

Ինչպես արդեն հայտնի է դարձել, Արցախի ՊԲ նախարար Ջ. Հարությունյանը գիշերային մարտերի ժամանակ վիրավորում է ստացել, իսկ Վահրամ Պողոսյանն իր սոցհարթակում տեղեկացրել է, որ նրա վիճակը ծանր չէ, կայուն է:

Դրանից հետո Արցախի նախագահը որոշում է կայացրել Ջ. Հարությունյանի փոխարեն նախարարի պաշտոնում նշանակել Միքայել Արզումանյանին՝ վստահություն հայտնելով, որ նա լավագույնս կհաջողի այս պարտականությունը:

Այս տեղեկությունից հետո Վ. Պողոսյանը որոշակի տեղեկություններ է հանրայնացրել նորանշանակ նախարարի մասին՝ նշելով, որ նա երկար տարիներ վախ ու uшրuափ է ներշնչել ադրբեջանական բանակին:

Վ. Պողոսյանը նաև տեղեկացրել է, որ նորանշանակ նախարարն արդեն իսկ իր հրամանատարական կետում է գտնվում և լիարժեքորեն կատարում է իր պարտականությունները:

Նաև հանրայնացվել են արխիվային լուսանկարներ, որոնք որոշակիորեն ուրվագծում, գաղափար են տալիս այն ճանապարհի, զինվորական ուղու մասին:

Ընդ որում, Միքայել Արզումանյանն իր զինվորական ուղին որոշակի ժամանակահատվածով անցել է նաև Վազգեն Սարգսյանի հրամանատարության ներքո:

Понравилась статья? Поделиться с друзьями: