Այսօր առաջարկում ենք աշխատանքային ծանր օրն ավարտել համեղ սեղանի շուրջ՝ ընտանիքի անդամների հետ ։ Եթե օրվա ավարտին հոգնած եք, ապա այս բաղադրատոմսը հենց ձեզ համար է, քանի որ այն բավականաչափ դյուրին է պատրաստվում և կազմված է հասանելի բաղադրիչներից։
Ուտեստը իտալական խոհանոցից է և կոչվում է «Պիպինա»։ Հետաքրքիր անվանումով այս կարտոֆիլային ուտեստը հասարակ է, սակայն չափազանց համեղ։
Անհրաժեշտ է՝
Կարտոֆիլ — 800 գ
Պանիր Պարմեզան տեսակի — 15-20 գ
Աղ և սև պղպեղ — ըստ ճաշակի
Պապրիկա — ½ թ․գ․
Սխտորի փոշի — ½ թ․գ․
Չորացրած ռեհան — ½ թ․գ․
Մաղադանոս — մի քանի ճյուղ
Կարտոֆիլը կտրատել խորանարդիկների տեսքով և տապակել ձիթայուղի մեջ՝ տաք թավայում։ Տապակել այնքան, մինչ կարտոֆիլը կստանա գեղեցիկ, հավասարաչափ երանգ։ Լցնել աղը և հերթականությամբ ավելացնել բոլոր համեմունքները։ Լավ խառնել և տեղափոխել այնպիսի ափսեի մեջ, որով հարմար է մատուցել։
Վրան քերել պանիրը և հինգ րոպեով այն տեղափոխել ջեռոց, որպեսզի պանիրը հալվի, որից հետո վրան կտրատել մաղադանոսը և մատուցել։