Այսօր կարևոր ելույթով կեսօրից քից անց հանդես էր եկել վարչապետը: Նա իր խոսքում վերահաստատել է մեր պայքարելու հաստատակամությունն ու հզոր կամքը, որը պետք է պահել համախմբված միասնականությամբ:
Երկրապահ կամավորականների սոցհարթակում նոր տեսանյութ է հանրայնացվել, որտեղ երևում է, որ դարձյալ առաջնային գիծ են մեկնում երկրապահների մեկ այլ նոր ջոկատ: Ջոկատի ներկայությամբ իր խոսքով հանդես է եկել Սասուն Միքայելյանը:
Նա իր խոսքում դարձյալ շեշտադրումը ազգային միասնականության վրա է դրել՝ նշելով, որ իրենք շատ լավ են ճանաչում թուրքերին և հրաշալի գիտեն, թե նա ինչի է ընդունակ, եթե հնարավորություն ունենա հասնել մեր ընտանիքներին ու երեխաներին: Այդ մասին գիտեն շատերը, քանի որ նրանք ճանաչում են հակառակորդին:
Ս. Միքայելյանը նշել է, որ հետադարձի ուղի այլևս չկա: Հարկ է կամք ցուցաբերել և գիտակցված կերպով մղվել պայքարի, քանզի վաղը հնարավոր է ուշ լինել:
Ս. Միքայելյանի ելույթն ամբողջությամբ ներկայացված է վարը: