Պիտի հաղթենք այն տեսակին, որը հիմա ուրախանում է, որ կարող է անձնագիր ունենա ռուսական․ Գ․ Գինոսյան

Գագիկ Գինոսյան․ ես Ռուսատյաց չեմ, բայց կան բաներ որոնք չի կարելի մոռանալ։ Դրանք այդքան էլ խաղաղապահ ուժեր չեն, հետո կիմանանք։ Սա մի մեծ խաղի նախաբան է։ Թուրքիան իր ախորժակին դեռ հագուրդ չի տվել ու բնականաբար Ռուսական կայսրությունն էլ իր խաղն է ավարտելու։

Մեզ պետք է դիվանագիտորեն պատրաստ լինել ոտատակ չընկնել։ Վարչապետի հետ եմ հանդիպել, որպես հանրային խորհրդի անդամ, սակայն հրաժարվել եմ մաս կազմելուց այդ խորհրդի։ Ովքեր կմնան ցմահ խարան են դնում իրենց կենսագրության վրա։ Պիտի ելնենք իրադրությունից ու հասկանանք, որ բոլորովին նոր աշխարհ է սկսում ու միակ լավ բան կա, որ բոլոր փուչիկները պայթեցին։

Հիմա պիտի հասկանանք, որ նոր հայկական բանակ է պետք ստեղծենք։

Պիտի հաղթենք այն տեսակին, որը հիմա ուրախանում է, որ կարող է անձնագիր ունենա ռուսական։ Նոր Նժդեհներ պիտի ծնվեն, որովհետև էդ մարդիկ չեն կարող գալ, երբ խաղաղ է ամենը։

Понравилась статья? Поделиться с друзьями: