Պիտի վստահ լինենք, որ եթե կեղծվեն ընտրությունները, նորմալ դատավորներ են քննելու

Դ․ Իոնեսյան․ Ինձ թվում է ընտրություններ կարելի կլինի անել, երբ խելքի բերվի ընտրությունների հետ կապված հանրային իշխանության կոռպուսները։ Երկու ամսում դա հնարավոր չէ։ Հիմակվա ֆորս մաժորային իրավիճակում, համապատասխանորեն պիտի արձագանքենք։

Եթե մենք ունենք այս սիտուացիան ուրեմն պիտի արագընթաց գնալ ընտրություններին, բայց և ոչ այնպես, որ որակի խնդիր լինի։ Վերջում ձևավորված ԱԺ-ն հանրության մոտեցումները պիտի ներկայացնի։ Դրա համար պատշաճ իրականություն է պետք բոլոր ասպեկտների ներկայություն է պետք։

Անաչառությունը գերխնդիրը պիտի լինի։ Իմ ընկալմամբ, ես մտավախություն ունեմ դատական համակարգի սաբոտաժի։ Կարող է էնպես գնալ սաբոտաժների, որ ընտրակեղծիքներ անելուց, անողները ազատ լինեն։ Այսինքն այս ղեկավարությունը հենց դրա վրա կենտրոնացում պիտի անի, որ սաբոտաժներից հնարավոր լինի խուսափել ամեն կերպ։ Անաչառության երաշխիքը միայն կբերի նորմալ ընտրություններին։

Պիտի վստահ լինենք, որ եթե կեղծվեն ընտրությունները, նորմալ դատավորներ են քննելու։ Էս վստահությունն է հիմա բոլորին անհրաժեշտ։

Понравилась статья? Поделиться с друзьями: