Իր անվանը սազական ազատատենչությամբ աչքի ընկնող Ազատ Ասոյանն անմահացել է 2014 թվականի օգոստոսին: Հուլիսի քսանվեցին Ազատը կբոլորեր իր ծննդյան քսանվեց տարին: Այս օրը նաև նրա եղբոր ծննդյան օրն է:
Վեց տարի առաջ ընտանիքի համար օրն անդառնալի կերպով փոխեց իր խորհուրդն ու սովորույթ դարձած գրաֆիկը: Արդեն վեց տարի է, ինչ եղբայրը և հայրը հուլիսի 26-ը սկսում են Եռաբլուրում սիրելի զավակի գերեզմանին ծաղիկներ դնելով:
Ազատի բազում նպատակներն ու երազանքները ընդհատվեցին, իսկ եղբայրը ցավով է նշում, որ իր բոլոր դժվարությունների պահերին գնում է եղբոր մոտ ու զրուցում նրա հետ:
Ազատի հայրը երազում է, որ չընդլայնվի այլևս Եռաբլուրի տարածքային սահմանները. եղածը հետ բերել չենք կարող, բայց այլևս թող չլինեն Ազատի նման թանկագին կորուստներ: Հայրը հիշում է որդու նվիրվածությունը դիրքերին ու հայրենի սահմաններին:
Ազատի համար հայրենի սահմանների անառիկությունը բացարձակ ու անվիճելի արժեքներ են եղել դեռ պատանեկությունից, իսկ հորը միշտ խնդրել է իրեն Եռաբլուր տանել:
Ազատ Ասոյան Փառք ու պատիվ հայրենիքի պաշտպաններին
Опубликовано ՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia Среда, 29 июля 2020 г.