«Պրահա»․ շոկոլադե տորթ բալով․ 1, 2, 3 և փափուկ, նուրբ տորթը պատրաստ է

Աշնանային եղանակին տորթի համտեսումն առավել հաճելի է, քանի որ ցրտաշունչ երեկոները թեյախմությամբ անցկացնելն անասելի հաճելի է, իսկ թեյը քաղցրացրեք «Պրահա» տորթով։

Այն թեթև պատրաստման ընթացք ունի, յուրաքանչյուրը կարող է պատրաստել։

Անհրաժեշտ է՝

Վեց դեղնուցները հարել 100 գ շաքարավազի հետ, իսկ սպիտակուցները 50 գ շաքարավազի, այնուհետև 2 զանգվածները զգուշորեն միացնել իրար։ Ալյուրը, կակաոն, փխրեցուցիչը խառնել և միացնել ձվային զանգվածին, որից հետո հավելել հալեցրած կարագը և թխել 35-40 ր 180 աստիճան ջեռոցում։

Մինչ բիսկիվիթը պատրաստ կլինի կարագը թեթևակի հարել, հետո միացնել հալեցված շոկոլադը։ Առանձին տարայում դեղնուցը, ջուրը, խտացրած կաթը դնել կրակին մինչ կհասնի խտության, սակայն չեռացնել, հետո այն սառեցնել և լցնել շոկոլադե-կարագային զանգվածի վրա, խառնել և կրեմը պատրաստ է։

Բիսկվիթը բաժանել 3 մասերի և իրար միացնել կրեմով, ջեմով։ Տորթի վերջին շերտը հարկավոր կրեմով պատել։ Անհրաժեշտ է այդպես դնել սառնարանում։ Առավոտյան մատուցելուց առաջ պատել ջնարարկով։ Համոզված ենք հիացած եք լինելու։

Понравилась статья? Поделиться с друзьями: