Արամեն նոր ստեղծագործություն է ներկայացրել հետաքրքիր ու գեղեցիկ տեսահոլովակի ուղեկցությամբ։ Այս աշխատանքը յուրահատուկ է այն փաստի առիթով, որ երգիչն առաջին անգամ է ցույց տալիս իր բալիկներին՝ այն էլ տեսահոլովակի շրջանակներում։
Երգը սիրո մասին գեղեցիկ ստեղծագործություն է։ Երգի տեքստի հեղինակը Դիանա Մարդանյանն է, իսկ երաժշտությունը հեղինակել է Օֆելյա Մկրտչյանը։ Երգի հետաքրքիր տեսահոլովակի ռեժիսորը Սյոմա Կոդաբաշյանն է։
Ստեղծագործությունը վերնագրված է «Ես ու դու» ձևակերպմամբ։ Երգը կարծես Արամեի և կնոջ ընտանեկան գեղեցիկ սիրո պատմություն լինի, որ ներկայացվում է նրանց բալիկների մասնակցությամբ։
Տեսահոլովակում երևում է, թե Արամեն և կինն ինչպես են շփվում իրենց երկու բալիկների հետ, ինչպես են սիրում ու փարվում նրան։
Երգն ու տեսահոլովակը ընտանեկան ջերմություն ու սեր են փոխանցում լսողին ու դիտողին։
Արամեի ներկայացրած նոր, ընտանեկան սիրո և երջանկության մասին ստեղծագործությունը կարող եք ունկնդրել վարը կցված նյութի մեջ։