Ջավախեցի կամավորական Գևորգի ուշագրավ ու խիզախ պատմությունը, որը հիացմունքի է արժանի

Գևորգը Ջավախեցի այն բացառիկ կամավորականներից է, ով որոշել է անձամբ, ֆիզիկապես ներկա լինել արցախյան այս ճակատագրական նշանակություն ունեցող պայքարին՝ գնահատելով պահի լրջությունը:

Վրացական սահմանը հատելիս՝ Գևորգին վրացական սահմանապահները uպшռնшցել են զրկել Վրաստանի քաղաքացիությունից, ինչին ի պատասխան խիզախ տղան առանց վարանելու նրանց է հանձնել վրացական անձնագիրը՝ կամովին հրաժարվելով վրացական քաղաքականությունից, եթե մայր հայրենիքը պաշտպանելու համար դա է պետք:

Վրացի սահմանապահները, խորհրդակցելով իրենց վերադաս մարմնի ներկայացուցչի հետ, Գևորգին հետ են վերադարձրել անձնագիրը՝ թույլ տալով անցնել սահմանը:

Միայն դրանից հետո է Գևորգը զանգել տուն և տնեցիներին պատմել իր ծրագրերի մասին՝ քաջգիտակցելով, որ նրանց համար դա չափազանց դժվար կլինի, քանի որ երեսուներեքամյա տղամարը տան միակ արու զավակն է:

Նա երեք անչափահաս բալիկների հայր է, իսկ տան եկամուտը նա է ապահովում, քանի որ միայն ինքն է աշխատում՝ զբաղվելով մեքենաների վերանորոգմամբ: Մարտի դաշտում նա վիրավորում է ստացել, բուժվել ու դուրս է գրվել:

Понравилась статья? Поделиться с друзьями: