Ջավահիր Եղիկյանն ամուսնու մասնակցությամբ կադրեր է տեղադրել․ ահա թե ինչ է պատմում նա

Հանրահայտ ու ռեյտինգային հաղորդումներից «Ես կամ»-ը հերթական հաղորդումն է նկարահանել։ Նկարահանումներն անցել են հենց հաղորդման հեղինակի ու սցենարիստի՝ Ջավահիր Եղիկյանի տանը։

Սակայն նկարահանման հերոսը ոչ թե Ջավահիրն է եղել, այլ նրա ամուսինը՝ հանրահայտ մարզիկ Վիկ Դարչինյանը, քանի որ հաղորդմանը դիմած Արտյոմն ու Լևոնը ցանկացել են ծանոթանալ ու շփվել Վիկի հետ։

Ջավահիր Եղիկյանը տեսանյութ և ուշագրավ կադրեր է տեղադրել նկարահանումներից՝ գրելով հետևյալը․ «Այսօր մեր տանը հյուր էին ԵՍ ԿԱՄ-ին մասնակցած Արտյոմն ու Լեւոնը։ Երեխաները շատ էին ցանկանում շփվել Վիկ Դարչինյանի հետ եւ ես սիրով կազմակերպեցի այդ հանդիպումը։

Վիկը երեխաներին տեսնելու առաջարկը ընդունեց մեծ ջերմությամբ, շատ լավ օր ունեցանք եւ մեծ ցանկություն ունեմ, որ ԵՍ ԿԱՄ-ին մասանակից հյուրերը հաճախ հանդիպեն իրենց ընտրած երեխաներին. հավատացեք, մի փոքր ուշադրություն եւ դուք փոխում եք այս երեխաների կյանքը»։ Ջավահիրի տեղադրած տեսանյութը՝ կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: