Ջրահեղձության ցավալի դեպք. Արփա գետից դուրս են բերել 21-ամյա քաղաքացու

Օրերը տաքանալուն պես փրկարարական ծառայություններից առավել հաճախ ցավալի տեղեկություններ են հանրայնացվում քաղաքացիների ջրահեղձության ցավալի դեպքերի մասին: Ի ցավ սրտի պետք է նշենք, որ դեպքերը մեծավ մասամբ երեխաների, պատանիների ու երիտասարդների մասնակցությամբ է՝ անդառնալի ելքերով:

Հերթական այսօրինակ ցավալի դեպքը Ջերմուկից է: Տեղի մարզային փրկարարական ծառայությունը կանչի զանգ է ստանում: Հասնելով նշված վայր, այն է՝ դեպի Ջերմուկ գնացող ճանապարհին կից գտնվող Արփա գետի ափ՝ փրկարարները տեսել են, որ քաղաքացուն արդեն դուրս են բերել ջրից:

Տարածքում, որն առավել հայտնի է «Մամարզա» անունով, բավականին վտանգավոր է: Այստեղ քաղաքացին ընկել է գետն ու խեղդվել: Նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Երիտասարդ քաղաքացին՝ Էդգարը, ընդամենը քսանմեկ տարեկան երիտասարդ էր: Նա ծնվել էր 1999 թվականին: Փրկարարական ծառայությունից վեստին հորդորում են պահպանել զգուշավորության բոլոր նախապայմանները՝ այսօրինակ ցավալի փաստից խուսափելու համար:

Понравилась статья? Поделиться с друзьями: