Ջրահեղձության ցավալի դեպք է գրանցվել կիրակի օրը

Անցնող կիրակին ցավալի դեպքերի գրանցման առումով բացառություն չէր: Այնքան տարածված ջրահեղձության ևս մեկ դեպք էլ կիրակի օրն է գրանցվել՝ այս անգամ Արտենիում: Մահացածը երիտասարդ է եղել:

Կիրակի օրը, կեսօրից հետո՝ ժամը չորսից մի փոքր անց, տարածքային ճգնաժամային կենտրոն զանգ է գրանցվել, որով տեղեկություն է տրվել, որ Արտենի-Արագածավան ջրանցքը մարդ է ընկել:

Տարածքային փրկարարական ջոկատը, անհապաղ ժամանելով նշված վայր, անմիջապես սկսել է որոնողական աշխատանքները՝ միաժամանակ հրահանգելով դադարեցնել ջրի հոսքը դեպի ջրանցք:

Փրկարարների որոնողական աշխատանքներին ևս տասներկու քաղաքացիներ են միացել՝ որոնողական աշխատանքները միանգամից երկու ուղղություններով ծավելելով: Որոնողական աշխատանքները ժամեր են տևել:

Կեսգիշերին մոտ՝ տասնմեկն անց կես, փրկարարները գտել են արդեն ջրահեղձեղած Նարեկի դին: Երիտասարդին գտել են Արգինա համայնքի մոտակայքում: Նարեկն ընդամենը տասնինը տարեկան էր՝ 2001 թվականին ծնված: Նրա մարմինը ջրանցքից դուրս բերել է հաջողվել կեսգիշերն անց միայն:

Понравилась статья? Поделиться с друзьями: