Ջրհեղեղները հասան Վրաստան. հորդառատ անձրևները հեղեղել են Բաթումիի փողոցները․ տեսանյութ

Աշխարհում ասես վատ ու ողբերգական պատահարներն ունեն սկիզբ, բայց ոչ ավարտ։ Երկիրը դեռ համաճարակի դեմ պայքարը չավարտած, այժմ էլ ջրհեղեղներն են պատել մարդկությանը։

Դրանք սկիզբ առան Եվրոպայից առատ տեղումներից։ Ջուրը հոսելով եվրոպական մի շարք երկրների, քաղաքների միջով՝ ողողեց իր առջև գտնվող ամեն բան։ Եվրոպական երկրներում մարդկային զոհերի թիվը անցնում են հարյուրը։ Այնուհետև ջրհեղեղը հասավ Թուրքիա և ողողեց երկրի հյուսիսային հատվածը՝ խափանելով երթևեկությունը և մի շարք հասարակական անհրաժեշտության ոլորտներ։

Ջրի տակ էին անցել բնակարաններ, տրակտորներ, ցանքատարածքներ և այլն։ Թուրքիայի լրատվականները հայտնել են հինգ զոհերի մասին։ Իսկ այժմ էլ ջրհեղեղ է սկսվել Վրաստանում։ Ջրերը  ողողել են Բաթումի քաղաքը։

Հորդառատ անձրևների հետևանքով  Բաթումիում խափանվել է երթևեկությունը։ Քաղաքի տարբեր վայրերում իրականացվում են  պոմպային աշխատանքներ։ Ջրի տակ են անցել բնակելի շենքերի առաջին հարկերը և վնասել կենցաղային տեխնիկան։

Բաթումիի փողոցները հեղեված են առատ ջրերով։ Կից ներկայացնում ենք տեսանյութ։

Понравилась статья? Поделиться с друзьями: