Ռազմիկ Ամյանի հզոր և անչափ հուզիչ նոր երգը. «Մատաղ քեզ»

Ռազմիկ Ամյանը ծնվել ու մեծացել է Արցախում: Նրա մանկությունն անցել է Արցախում, արցախյան բակերում՝ ազատամարտի տարիներին: Նրա մանկության խաղալիքները եղել են սիմվոլիկ զենքեր, որոնցով նա խաղի մեջ պայքարել է երևակայական հակառակորդի դեմ:

Տարիներ են անցել: Երգիչն արդեն չափահաս է: Նրա խաղալիքին փոխարինել է իսկական զենքը, երևակայական հակառակորդին՝ իսկական թշնшմին:

Սեպտեմբերի վերջին սկսված ու այժմ էլ շարունակվող մարտական գործողություններին Ռազմիկ Ամյանը մասնակցում է ամենասկզբից: Նրա մասնակցությամբ փոքրիկ նյութ էր հանրայնացվել:

Երգիչը նոր երգ է ներկայացրել՝ վավերագրելով ընթացիկ դեպքերը: Նրա նոր երգը վերնագրված է «Մատաղ քեզ»: Երգը նվիրված է Արցախին, արցախյան հողին, որին էլ երգիչը ցանկանում է մատաղ լինել:

Երգում արտահայտվում է այն ցավն ու կսկիծը, որն այս օրերին ապրում է ամեն մի հայ, ամեն մի հայրենիքի պաշտպան, ով անցել է ու անցնում է պшտերшզմական մղձավանջի միջով: Երգի խոսքերը հեղինակել է Ավետ Բարսեղյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: