Ռազմիկ Ամյանի նոր, ռիթմիկ և ուրախ երգի պրեմիերան. «Գարնան կանաչ մեկ օր»

Ռազմիկ Ամյանը վերջերս մի գեղեցիկ կատարմամբ արդեն իսկ ուրախացրել էր իր երգարվեստի սիրահարներին: Այսօր դարձյալ նոր տեսահոլովակ է հանրայնացրել՝ անակնկալ մատուցելով երկրպագուներին:

Եթե նախրոդ երգը հին ու ծանոթ աշուղական երգի նորովի մատուցում էր, ապա նոր երգը տարբերվում է այս առումով նախորդից:

Երգիչը ներկայացրել է «Գարնան կանաչ մեկ օր» վերնագրով ուրախ և ռիթմիկ երգ, որի թեմատիկան պատահական հանդիպման արդյունքում ծնված սերն է, սիրո նկարագրությունն ու զգացմունքների փոխադրումը:

Քանի որ երգում կա նշված, թե որտեղ է հերոսը հանդիպել իր հավանած գեղեցկուհուն, ուստի տեսահոլովակն էլ ամբողջովին կառուցված է այդ վայրում կատարվող գործողությունների հիման վրա:

Ռ. Ամյանը Գյումրիում է՝ Լենինականում: Ըստ երգի՝ նա հենց այստեղ է տեսել սիրելիին պար գալիս և հավանել: Տեսահոլովակում երգիչը շրջում է Գյումրու փողոցներում և շփվում, նկարվում բնակիչների հետ, լինում քաղաքի տեսարժան վայրերում:

Ուրախ և ռիթմիկ երգը կարող եք ունկնդրել ստորև:

Понравилась статья? Поделиться с друзьями: