Բորիս Նավասարդյան․ շատ լավ հասկանում ենք, որ մոբիլիզացիոն ռեսուրսը Արցախի սահմանափակ է ու պիտի էնպես արվի, որ պաշտպանական ուժերը հզորանան։ Փաստաթուղթը, որը գերարագ է կազմվել, բնական է, որ հստակության բացակայությունը լարվածքներ է առաջացնում։
Բայց գոնե հիմա արդյունավետ մասնակցություն պիտի լինի, թե չէ ստացվում է կա երկու կողմ ընդամենը։ ՌԴ-ի համար էական չէ մի կտոր հող էս կողմ էն կողմ, իսկ Ադրբեջանի համար դա գրավական է։ Արդյունքում ողբերգական են զարգացումները դառնում։ Կառավարելիության խնդիրներ ունենք, որը տարածվում է նաև բանակի ինստիտուտի վրա։
Անհրաժեշտ կոմունիկացիայի պակասն էլ է առաջացնում բազմաթիվ սուր պահեր։ Մենք այսօր լսեցինք կառուցողական ճառեր Ալիևի հետ, որ գուցե ինքը պատրաստ է կոմունիկացիաներ վերականգնել Հայաստանի հետ։ Իհարկե, ինքը բացառելու է Արցախի քաղաքական որևէ գործողությունները։
Սա կլինի նախապայման իր համար՝ առանց Արցախի համագործակցելն է։ Այլապես Ալիևը ՄԻՆՍԿԻ-հետ չի համագործակցի։