Հայկական դեսպանությունն իր պաշտոնական սոցհարթակում հանսե է եկել հայտարարության հանրայնացմամբ, որտեղ տեղեկություններ է տալիս սպասվող առաջիկա նոր թռիչքի մանրամասների մասին:
Հայտնի է, որ դեռ երեկ Ռուսաստանից արդեն մեկ թռիչք իրականացվել է: Հաջորդ թռիչքը ըստ հրապարակված տվյալների նախատեսվում է իրականացնել կիրակի օրը՝ այսինքն վաղը՝ մայիսի 17-ին:
Թռիչքն իրականացվելու է Դոմոդեդովո օդակայանից, ժամը 15:40 րոպեին: Այս չվերթով նախատեսվում է հայրենիք ուղարկել դեսպանատան սահմանած էլեկտրոնային համակարգերում գրանցված քաղաքացիներին:
Դեսպանատնից տեղեկացնում են, որ սույն քաղաքացիները տվյալները դեռևս վերջնական ճշգրտման փուլում են գտնվում: Այդ տվյալների հրապարակումը նախատեսվում է անել առաջիկայում: Քաղաքացիների տվյալների վերջնական ճշգրտումը կատարվում է հեռախոսային զանգերի միջոցով:
Դեսպանատումը նաև տեղեկացնում է, որ այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են տոմսեր ձեռք բերել, կարող են մոտենալ օդակայանի N94 տոմսարկղ: Տոմսերի համար մոտենալ կարելի է ժամը 11-ից սկսած:
Թռիչքի համար նախատեսված հաշվառումը կսկսվի ժամը 12-ից. այն իրականացվելու է 32-ից մինչև 37 հաշվառման սեղանների մոտ: