Ռեգինա Պրազյանը դիմում է ոստիկանությանը Բեն Ավետիսյանի նշանադրության խնջույքի առիթով

Շատերին հայտնի Ռեգինա Պրազյան օգտատերը հերթական հրապարակման մեջ անդրադարձել է Բեն Ավետիսյանի նշանադրության մարդաշատ ու թեժ խնջույքի արարողությանը: Նա իր հրապարակման մեջ նախ վերհիշել է, թե ինչպես է վերջերս անցել երիտասարդի ծննդյան օրվա առթիվ կազմակերպված խնջույքը:

Հետո հիշեցրել է, թե ինչպես էր Բեն Ավետիսյանը ոլորտի մի խումբ այլ ներկայացուցիչների հետ Հանրապետության հրապարակում իր դժգոհությունը հայտնում համաճարակային սահմանափակումների առիթով:

Դրանից հետո համացանցային տարբեր հարթակներում հանրայնացվում են նրա նշանադրության խնջույքը, որն ըստ Ռեգինա Պրազյանի բնորոշման, եղել է հшրբшծ աղջիկների ու տհաճ լեքսիկոնի ուղեկցությամբ՝ առանց որևէ հակահամաճարակային կանոնի պահպանման: Ուստի նա դիմում է ոստիկանությանը՝ նրանց ուշադրությունը հրավիրելով դեպքի վրա:

Ռ. Պրազյանն իր անդրադարձի վերջում ցավ է հայտնել այն առիթով, որ մեր երիտասարությունը երկու մասի է բաժանվել. մի մասը պայքարում է երկիրը ոտքի կանգնեցնելու համար, մյուս մասն ամեն կերպ փորձում է խոչընդոտել երկրի բարգավաճմանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: