Ռուսաստանը Թուրքիայի հետ սիլիբիլի է անում

Եղիշե Պետրոսյան․ ցավոք սրտի կարծես թե ինքնահոսի ենք մատնված։ Թվում է ինչ որ աշխատանքներ են արվում, բայց այդ ամենն ոչ մեր կայունացմանն է նպաստում, ոչ էլ հիմք է դնում առաջընթացին։ Ամբարտավան ձևի շարունակում է կառավարումը, թե ԱԺ-ն և թե սպայական կազմը բոլոր բերանները ջուր են առել։

Մեր իշխանություններն այս պահին որևէ իրավունք չունեն բաներ ստորագրելու, քանզի կախված են անվտանգայնության խնդիրները։ Պարտված կողմին հրահանգներ տալը հեշտ է և դրա համար պետք է հրաժարականով գնան, որ խուսափենք դրանից։ Ես կարծում եմ սա պետք լինի, որպեսզի մեր ողնաշարը ստացվի ուղղել։ Անվտանգությունը մեր ամբողջովին վտանգված է։

Սպասելիքներ այլ երկրներից չունեմ, քանզի մտածում եմ մեր մեջ պետք է լինի էն ուժն, որ դիմակայի էս ամենին։ Իհարկե գուցե լինեն լուծումներ, որոնք կլինեն ի շահ, բայց միևնույնն է բալանսը այդ գտնելու համար մեր մեջ պետք է գտնենք։

Հատկապես երբ ՌԴ-ն Թուրքիայի հետ սիլիբիլի է անում։

Понравилась статья? Поделиться с друзьями: