Ռուսաստանյան Արխանգելսկի հոգեբուժարանում 70 հոգի վարակվել է կորոնավիրուսյան ախտով, որոնց թվում են ինչպես հիվանդները, այնպես էլ աշխատակիցները, հայտնում է «Интерфакс»-ը։ Նշվում է՝ վարակը տարածել է աշխատակցուհիներից մեկը։ Բուժհաստատությունում ախտահանում են իրականացրել և ինֆեկցիոն ստացիոնարի վերածել հիվանդանոցը։
Այնտեղ են ուղղվել մարզային կլինիկական հիվանդանոցի ինֆեկցիոնիստները։ Վարակակիրների շփվելու շրջանակները պարզվել են, և բոլորը մեկուսացվել են։ Սկզբից տեղեկություններ էին տարածվել, որ հիվանդ է 50 մարդ, բայց ժամեր անց թիվն աճել է։ Սպասվում է՝ այդ թիվն էլի կաճի, քանզի շփման շրջանակը մեծ է։
Ընդհանուր առմամբ մեկ օրում մարզում 114 վարակակիր է գրանցվել, ինչի պատճառով որոշվել է մեկուսացման ռեժիմ սահմանել Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Կոմիից, Մոսկվայի, Լենինգրադի և Մուրմանսկի մարզերից ժամանողների համար։