«Ռուսաստանն իրավունք ունի զենք մատակարարել ում ուզում է». Զախարովան պատասխանել է Ալիևի հայտարարությանը

Օրերս Ալիևը մի հայտարարությամբ է հանդես եկել, որի ժամանակ խոսել է Ռուսաստանի ռազմաքաղաքական գործունեությունից և ընդգծել՝ Ռուսաստանի կողմից Հայստանին զենք մատակարարելու և հայկական ուժերը արդիականացնելու պատրաստակամությունը ադրբեջանական կողմի համար խիստ մտահոգիչ են։

Ալիևի վերոնշյալ հայտարարությանն այսօր անդրադարձ է կատարել Մարիա Զախարովան և նշել՝ Ռուսաստանն ունի իրավունք մատակարարել զինտեխնիկայով որ երկրին որ կցանկանա և դա Ռուսաստանի իրավունքն է։

Զախարովան նաև հավելել է, որ շատ են կարդում և լսում այն մասին, թե ՌԴ-ն Հայաստանին մատակարում է զենք և այլ նմանօրինակ պնդումներ։

Սակայն ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ընդգծել է՝ Ռուսաստանը հավասար հարաբերությունների մեջ է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ։ Նշել է, որ ՌԴ-ն շեշտը դնում է տարածաշրջանում ուժերը հավասար լինենու հնագամնքի վրա։

Տարածաշրջանում ուժերը պետք է հավասար լինեն և դա առաջնահերթ անհրաժեշտություն է։ Փաստացի ԱԳՆ ներկայացուցիչը պատասխանել է Ադրբեջանի նախագահին։

Понравилась статья? Поделиться с друзьями: