Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը կարևոր հայտարարություն է տարածել

Այս ընթացքում սահմանափակումները լրացուցիչ խնդիրների ու լրջագույն արգելքների առաջ են կանգնեցրել շատ քաղաքացիների երկրից դուրս գալու կամ երկիր վերադառնալու հետ կապված:

Կարծես թե Ռուսաստանում տիրող լարվածությունը քիչ-քիչ նվազել է հայերի շրջանակներում, բայց դարձյալ բազմաթիվ են այն քաղաքացիները, ովքեր անհամբերությամբ հերթական թռիչքին են սպասում:

ՌԴ հայկական դեսպանությունը դարձյալ նորացված հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ թռիչքներից հերթականը նախատեսվում է, սակայն դեռևս լիովին հստակեցված չեն ժամկետային հարցերը, ուստի սպասողական վիճակում գտնվող քաղաքացիներին խնդրում են համբերատարություն և հանդուրժողականություն ցոցաբերեն մինչ պաշտոնական տեղեկատվություն ստանալը:

Ճիշտ է՝ այլևս տեղեկատվություն չի գալիս օդակայաններում կամ հարակից տարածքներում գիշերող մեր հայրենակիցների մասին, սակայն որոշակի դժգոհություններ այս հարցի շուրջ դեռևս առկա է:

Այդ մասին են վկայում նաև դեսպանատան հրապարակումների ներքո տեղ գտած բազմաթիվ ու բազմապիսի գրառումներն ու արձանքները:

Դեսպանության համապատասխան հանրային հայտարությունը կցված է ստորև:

Понравилась статья? Поделиться с друзьями: