Հայերին հատուկ է հայրենիքի հանդեպ պատկառական վերաբեմունքը, որից էլ բազմաթիվ ձոներգեր են ծնվում՝ հասցեագրված հայրենիքին ու հայրենի տանը: Նմանօրինակ երգերից է նաև Ա. Իսպիրյանի «Տուն իմ հայրենի» երգը:
Երգը սիրելի է դարձել ոչ միայն հայերի, այլևս օտարազգիների համար: Համացանցային հարթակում կան բբազմաթիվ նյութեր, որոնցում երևում է, թե ինչպես են օտարներն արձագանքում այս երգը լսելիս. նրանց առաջին արձագանքը փշաքաղվելն է լինում:
Համացանցային տիրույթում կա նաև մի նկարահանված նյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ռուս աղջիկը կատարում այս երգը:
Ճիշտ է, նա երգը կատարում է ֆանագրամայի ներքո, և մեծ մասամբ ավելի բարձր է հնչում հենց ֆանագրամայի ձայնը, սակայն փաստն ինքնին հուզիչ է ու գեղեցիկ: Նկարահանումը կատարվել է ավտոմեքենայի միջից, ընթացքի ժամանակ:
Նկարահանված նյութը, որը ներկայացված է ստորև, ցույց է տալիս օտարազգի ներկայացուցչի յուրահատուկ վերաբերմունքը հայերեն այս երգի նկատմամբ: