Ռուս հայտնի ու տաղանդավոր գրող Միխայիլ Վելլերը ելույթ է ունեցել՝ բացատրելով ադրբեջանցիներին, թե ինչու է Ղարաբաղը հայկական տարածք համարվում և հայերին պատկանում:
Քառասնամյա հեռավորությունից հիշելով իր այցը Ադրբեջան՝ գրողը չի մոռանում, թե ինչ սրտաբացությամբ և հյուընկալությամբ են իրեն ընդունել այնտեղ:
Գրողը վերահաստատում է այն ճշմարտությունը, որ վատ ազգեր չկան, սակայն երբեմն ազգամիջյան հարաբերությունները կարող են սարսափելի վատ լինել: Մ. Վելլերը ադրբեջանցիների հետ զրույցի ժամանակ հաճախ է լսել, որ նրանք դժգոհ են երկրի ղեկավարությունից, քանի որ ազգին թալանում է ղեկավարող ընտանիքը:
Հայերի հանդեպ սերմանվող թշնամությունն ու վատ տրամադրվածությունը Մ. Վելլերը կապում է այս փաստի հետ: Նա կարծում է, որ թալանվող ազգի ատելությունը սեփական անձից շեղելու համար երկրի ղեկավարությունն այն ուղղում է դեպի հայերը:
Գրողը վստահաբար հաստատում է, որ Ղարաբաղը հայկական հող է՝ վկայակոչելով էլեկտրոնային տարբերակով համացանցում առկա բազմաթիվ գիտական, փաստական նյութերը, հոդվածներն ու պատմությունը: Գրողի ուշագրավ դիտարկումները՝ կից: