Ռուս հայտնի երգիչ Ստաս Պիեխան նշում է ծննդյան օրը: Լրանում է երգչի հոբելյանական քառասուն ամյակը: Հայտնի ու սիրված երաժշտական ընտանիքից սերող այս երգիչը ժառանգել է ավանդական սովորույթները, և երիտասարդ տարիքում իսկ արդեն կարողացել է սեր, ճանաչում ու հռչակ ձեռք բերել:
Ստաս Պիեխան ծնվել է Սանկտ Պետերբուրգում: Նա երաժշտական կարողություններով փայլել և առավել մեծ հայտնիություն է ձեռք բերել ռուսական հայտնի «Աստղերի ֆաբրիկա» հեռուստանախագծի շրջանակներում:
Հայրը՝ Պյատրաս Գերուլիսը, երաժիշտ է, ջազային երգիչ: Ընտանիքում ոլորտի առավել հայտնիներից է նրա տատիկը՝ Էդիտա Պիեխան: Հենց տատիկի անունը բարձր պահելու համար էլ, ինչպես խոստովանում է երգիչը, նա շարունակաբար ձգտում է հասնել առավելագույնի:
Մանկության տարիներին երգիչը հաճախ է մոր՝ Իլոնա Ալեքսանդրովնայի հետ հյուրախաղերի մեկնել: Յոթ տարեկանում Ստասը տատիկի առաջարկով սկսում է հաճախել դաշնամուրի դասերի, և սկսվում են ապագա երգչի երաժշտական առաջին քայլերը:
Երգիչը սիրված ու ճանաչված է Նաև ռուսական տարածաշրջանից դուրս: Ստաս Պիեխայի ծննդյան օրվա առիթով առաջարկում ենք վայելել նրա գեղեցիկ երգերից մեկ