Ռ․ Քոչարյանին ու Ս․ Սարգսյանին պետք էր մեկը, ով առանց ընկալելու կտա հողերը։ Իհարկե, էդպիսի ծաղրածու գտնվեց

Սուրեն Սարգսյան․ Ռ․ Քոչարյանին ու Ս․ Սարգսյանին պետք էր մեկը, ով առանց ընկալելու կտա հողերը։ Իհարկե, էդպիսի ծաղրածու գտնվեց։ Ն․Փ․-ն նուրի-նուրի տիկնիկ չի, որին սիրես, նա պիտ պատասխան տա իր սխալների համար։ Էստեղ էական չէ ինքն է, թե ուրիշն է։

Կառավարում է, ուրեմն պատասխանատու է։ Ես քննադատել եմ իրենց մարզպետերի անիմաստ ընտրություններով ու նշանակումներով։ Որտեղից որտեղ դառան քաղաքապետեր ու մարզպետեր։ Կամ Ա․ Հարությունյանի նման հայկական առարկաներին դեմ անձանց բերեցին ։

Հենց իրե՞ն պիտի դներ։ Չի կարելի որևէ մեկին էդքան սիրել ու երես տալ։ Անիծվածի նման աշխատելու փոխարեն սերն էր վայելում։ Անփորձերին ոնց կարելի է դնել նմանօրինակ պաշտոններին։ Հիշեք, ավելորդ սերը սպանիչ է։ Չի կարելի կուռք դարձնել անգամ սեփական երեխուն։ Իսկ էստեղ կառավարչին կուռք սարքելը առավել աբսուրդություն է։

Հոգևոր առաջնորդների մասին էլ աբսուրդային է խոսելը, քանզի գիտենք իրենց էությունները ու գործողությունները, որոնք գումարային տրամաբանության մեջ են։

Понравилась статья? Поделиться с друзьями: