Ռ․ Քոչարյանի սոցհարթակը, Սյուզան Մարգարյանը, Սիրուշոն արխիվային ուշագրավ լուսանկարներ են հրապարակել

Հանրահայտ երաժիշտ Հայկոյի խիստ ցավալի կորուստը դեռ երկար հիշեցնել կտա ընկերներին։ Նրանք ամեն օր հիշում ու իրենց հիշողությունների մասին պատմում են համացանցում, կիսվում հույզերով ու ապրումներով։

Սյուզան Մարգարյանը Հայկոյի մտերիմ ընկերներից մեկն է, ով թանկ հիշողություններ ունի երգչի մասին։ Նա տարիների վաղեմության լուսանկարներ է տեղադրել, որոնցում երևում են շոու բիզնեսի տարբեր հայտնի ներկայացուցիչներ։

Նրանք բոլորն էլ շատ երիտասարդ են լուսանկարներում։ Լուսանկարներում կարել է տեսնել նաև Վարդուհի Վարդանյանին, ինչպես նաև ներկայումս ակտիվորեն երգարվեստով զբաղվող այլ հայտնիների։

Նշենք, որ Սյուզան Մարգայանը Հայկոյի հիվանդանոց տեղափոխվելուց հետո, իմանալով նրա վատառողջ լինելու մասին լուրը, հաճախ է անձամբ այցելել հիվանդանոց, կապ հաստատել բժշկի հետ՝ պարբերաբար տեղեկություններ ստանալով բժշկից։

Սյուզան Մարգարյանի նման մեծ ցավ է ապրում նաև Սիրուշոն, ով ասել է, որ ի դեմս Հայկոյի նա իսկական եղբայր է կորցրել։ Սյուզան Մարգարյանի տեղադրած լուսանկարներում կարելի է տեսնել նաև Սիրուշոյին։

Լուսանկարներ են տեղադրվել նաև Ռ․ Քոչարյանի անվամբ գործող սցոհարթակում։

Понравилась статья? Поделиться с друзьями: