«Սահակաշվիլին պետք է զրկվի ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից.» Արայիկ Հարությունյան

ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանն իր սոցհարթակում կարևոր հայտարարությամբ է հանդես եկել եկել: Հայտարարությունից հասկանալի է դառնում որ այս ընթացքում Վրաստանի նախկին նախագահը՝ Միխայիլ Սահակաշվիլին, հանդիսանում է մայր բուհի՝ ԵՊՀ-ի պատվավոր դոկտոր:

Նախարարը հայտարարում է, որ ինքը որոշել է դիմել մայր բուհի գիտական խորհրդին, որ այն որոշում կայացնի, որով էլ Մ. Սահակաշվիլին կզրկվի բուհի պատվավոր դոկտորի կոչումից:

Նախարարի սույն որոշումը պայմանավորված է Սահակաշվիլու վերջին՝ մեզ համար խիստ խնդրահարույց հայտարարությամբ: Վրաստանի նախկին նախագահն իր հայտարարությամբ փաստացի պաշտպանել էր ադրբեջանական ղեկավարությանը՝ խրախուսելով նրանց արցախյան հարցում ունեցած դիրքորոշման և այդ ուղղությամբ ծավալած գործողությունների համար:

Նախարար Ա. Հարությունյանն իր հրապարակման մեջ նշել է, որ հայի ինքնության և արարելու դեմ ուղղված քաղաքականություն վարող ադրբեջանական երկրին խրախուսող ու պաշտպանող անձը չի կարող համարվել պետական բուհի պատվավոր դոկտոր:

Նախարարի սույն հայտարարությունը բերված է վարը կցված նյութի մեջ:

‼️Սահակաշվիլին պետք է զրկվի ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումիցԱյսօր որոշում եմ կայացրել դիմել Երևանի պետական համալսարանի…

Опубликовано Arayik Harutyunyan Среда, 30 сентября 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: