«Սահմանամերձ համայնքների բնակիչներին կտրվեն նոր արտոնություններ.» Ս. Պապիկյան

Նախարար Ս. Պապիկյանը նոր հրապարակում է տեղադրել իր սոցհարթակում՝ տեղեկացնելով, որ այսօրվա խորհրդարանական քննակումների ժամանակ ընդունվել է մի օրենք, որը վերաբերում է սահմանապահ համայնքների բնակիչներին:

Նախագիծը մշակել և հաստատման են ներկայացրել Ս. Գաբրիելյանն ու Ս. Փաշինյանը: Նրանք առաջարկել են որոշակի լրացումներ մտցնել գործող աջակցության ծրագրերում՝ երկարացնելով ու ընդարձակելով սահմանապահ համայնքների բնակիչներին տրվող օժանդակության և արտոնությունների սահմանը:

Ըստ ընդլայնված արտոնությունների՝ նախատեսվում է սահմանապահ դպրոցներում սովորող աշակերտների համար գրքեր հատկացնել կառավարության միջոցների հաշվին՝ որոշակի փոխհատուցմամբ:

Բացի այս, որոշակի փոխհատուցում է նախատեսվում այն դեպքում, երբ սահմանապահ համայնքում ապրող ու անասնապահությամբ զբաղվող քաղաքացու անասունը սատկում է: Այս պայմանների երկարացման սահմանը դեռևս երեք տարին է:

Նախագիծը խորհրդարանում ներկայացրել է Ս. Պապիկյանը: Նա իր էջում տեղադրել է նաև նախագծի ներկայացման պահի նկարահանված հատվածը, որտեղ ավելի մանրամասն է ներկայացվում կետերը և որը մենք ներկայացնում ենք վարը:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: