Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ կվերակառուցի Ստեփանակերտի ծննդատունը

Մինչ երեկ հակառակորդը վայրագորեն հրթիռներ էր ուղարկում արցախյան ծննդատան և հիվանդանոցային ենթակառուցվածքների վրա, հայաստանյան տարածաշրջանում, երևանյան ծննդատանը լույս աշխարհ էր գալիս մի նոր արցախցի:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն իր սոցհարթակում հանրայնացրել էր տեղեկություն, որ դեռ մեկ տարի առաջ ԵՊԲՀ-ն հուշագրով հաստատել է, որ Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնը դառնալու է համալսարանական բժշկական կենտրոն:

Չնայած այն փաստին, որ հիվանդանոցի նորակառույց ու անհրաժեշտ բոլոր հարմարություններով հագեցած հիվանդանոցային շենքը բավականին տուժել է, բայց հայկական ոգին ու կամքը շարունակում է մնալ անկոտրուն:

Այսօր արդեն ռուսաստանաբնակ մեծ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը, արձագանքելով տեղի ունեցած ցավալի դեպքին, հայտարարել է, որ այդ հիվանդանոցում դեռ շարունալու են նոր արցախցիների ծնունդներ ընդունել:

Նա խոստացել է վերակառուցել և վերստին հագեցնել հիվանդանոցի շենքը նորագույն բուժական տեխնիկական միջոցներով, այնտեղ շարունակելու են գործունեություն ծավալել արցախցիները, և նոր կյանքեր են լինելու այնտեղ վերստին:

Понравилась статья? Поделиться с друзьями: