Սամվել Կարապետյանի կնոջ հուզիչ շնորհավորանքը որդուն՝ ծննդյան օրվա առիթով

Գաղտնիք չէ, որ Ս. Կարապետյանի տիկինը բավականին կայուն ակտիվություն է պահում սոցցանցային իր հարթակում:

Նա այդ հարթակն օգտագործում է մեծ մասամբ ընտանեկան գեղեցիկ ու հիաշրժան առիթների մասին պատմող կադրերով իր հետևորդների հետ կիսվելով:

Տիկին Էթերիի հերթական հրապարակման առիթը սիրելի որդու ծննդյան օրն է եղել: Շնորհավորելով տղային ծննդյան օրվա առիթով՝ տիկին Էթերին իր մեծ հպարտությունն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ իրենք հենց այդպիսի տղա ունեն:

Նա մեծ ուրախություն է հայտնել, որ իր տղան այնպիսին է, ինչպիսին որ կա հիմա, իսկ որպես բարեմաղթանք մայրն իր շնոհրավորական հրապարակման մեջ որդում մաղթել է մնալ այնպիսին, ինչպիսին կա, և հաստատակամորեն գնալ դեպի իր առջև դրված մեծ նպատակների իրականացում:

Նշենք նաև, որ տիկին Էթերին հրապարակումը ռուսերենով է արել: Հրապարակմանն արձագանքել են շատերը՝ միանալով մայրական ջերմ բարեմաղթանքներին ու շնորհավորելով հոբելյարին ծննդյան օրվա առիթով:

Понравилась статья? Поделиться с друзьями: