Արև Մելքոնյանի համար «անանցելի» կետեր չկան սայլակով, նույնիսկ, եթե ներառական միջավայր պարզապես չկա Հայաստանում։ Արևը կոտրում է կարծրատիպերն առ այն, որ հնարավոր չէ ակտիվ առօրյա վարել, եթե ունես խնդիր տեղաշարժման։
Արևին չվախեցրեց նույնիսկ մայրանալու փաստը ու նա թեպետ կասկածներ ուներ, թե արդյոք իրեն կհաջողի խնամքը կազմակերպել երեխայի, սակայն որոշումը հաստատ էր՝ երեխան ծնվեց; Աշխատանքը ևս խոչնդոտ չէ լավ մայր լինելու։ Իհարկե տատիկը ևս օգնում է, բայց միայն երբ Արևը տանը չէ։ Ամենամեծ բարդություններից է Արևի համար աստիճանները իրենց շենքի հաղթահարելը, քանզի չկան հարմարանքներ։
Արևի համար առաջնային լուծումների շարքից պետք է լինի հենց ներառականությունը երկրում, որպեսզի հարմարեցվեն պայմանները անվասայլակով մարդկանց համար։ Հատկապես հիմա, երբ տեղաշարժման խնդիրներ ունեցողների քանակը կապված կռվի արդյունքների հետ, շատանալու է և պետք է հարմարանքներ մտածել, նրանց կյանքը թեթևացնելու համար։
Սա կարևորագույն հարց է այս պահին։