Սարոն նոր, անչափ գեղեցիկ երգ է ներկայացրել․ «Երևանցի»․ շարունակ կարելի է լսել

Սարոն նոր, անչափ գեղեցիկ ու ռիթմիկ նոր ստեղծագործություն է ներկայացրել, որը ձոնված է Երևանին։ Այն վերնագրված է «Երևանցի»։ Երգի խոսքերի հեղինակությունը պատկանում է Ավետ Բարսեղյանին, իսկ մեղեդին՝ Կարեն Սևակին։

Երգը ներկայացված է չորս րոպե տևողությամբ տեսահոլովակի միջոցով, որտեղ երևում են երևանյան գրեթե բոլոր տեսարժան, հին ու նոր վայրերը, կարևոր կառույցները, որոնց կողքին մոնտաժով ներկայանում են ստեղծագործությունը ամբողջացնող երաժիշտներն ու երգիչը։

Երգն այնքան թեթև ու միևնույն ժամանակ գեղեցիկ ստեղծագործություն է, որ կարելի է լսել անընդհատ՝ առանց հոգնելու։

Երգը երգվում է Երևանի և երևանցու անունից, պատմվում Երևանի ու երևանցու անցած տարիների անցուդարձի մասին։

Նշվում է անցած տարիների կարևորության փաստը, որի շնորհիվ քաղաքն ու քաղաքացին հարուստ կենսափորձ ու բազմաշերտ պատմություն է կերտել։

Սարոյի ներկայացրած նոր, գեղեցիկ գործը, որը նվիրված է Երևանին, կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: