Հանրահայտ երգիչ Սարոն սկսել է իր աշխատասիրության շնորհիվ հաճախակի նոր երգերի պրեմիերաներ ներկայացնել։ Ընդ որում, նրա ներկայացրած երգերի խոսքերի հեղինակները հիմնականում Ա․ Բարսեղյանն է։ Նոր ստեղծագործության դեպքում նույնպես այդպես է։
Սարոյի ներկայացրած նոր ստեղծագործության երաժշտությունը Կարեն Սևակին է պատկանում։ Երգը վերնագրված է «Կյանք ու սեր» բազմանշանակ ձևակերպմամբ։ Երգը առհասարակ խոհափիլիսոփայական իմաստ ունի և կարելի է պրոյեկտել տարբեր գաղափարների վրա։
Երգում խոսվում է առհասարակ կյանքի ու սիրո անբաժանության, ներհյուսվածության մասին։ Երգվում է մի ճանապարհի մասին, որը հարկ է անցնել սիրով։ Երգի տեսահոլովակը աղքատիկ է․ այն ներկայացնում է Սարոյի երգի ձայնագրման կադրերով կազմված տեսարան։
Չնայած այս ամենի՝ տեսահոլովակում հորդում են էմոցիաները։ Սարոն կարողանում է իր կատարմամբ փոխանցել այն ասելիքը, որը երգի ստեղծողները դրել են ստեղծագործության մեջ։Սարոյի մատուցմամբ հնչող «Կյանք ու սեր» ստեղծագործությունը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։