Սարո Թովմասյանը վերջապես հրապարակել է իր սպասված նոր երգի տեսահոլովակը. Опасные

Սարո Թովմասյանը, որ համավարակային իրավիճակում բավականին ակտիվորեն շարունակում է շփումն իր հետևորդների ու երկրպագուների հետ սոցցանցային տարբեր հարթակների միջոցով՝ ինստագրամից մինչև ֆեյսբուք:

Իր էջերում նա վաղօրոք զգուշացրել էր, որ առաջիկայում իր երգարվեստի բոլոր սիրահարներին նոր ու հետաքրքիր անակնկալ է սպասվում նոր երգի ու տեսահոլովակի տեսքով:

Քիչ առաջ երգիչն արդեն իր յութուբյան էջում հանրայնացրել է նոր երգն ու տեսահոլովակը: Երգը ներկայացվում է ռուսերենով, իսկ խոսքերը հեղինակել է Ա. Բարսեղյանը: Երաժշտությունը հենց իրենն է՝ Սարո Թովմասյանինը:

Տեսահոլովակը կառուցված է բավականին ազդեցիկ ու երգի տրամադրությանը համահունչ պատկերներով, իսկ ռեժիսորը Ժոր Մելոյանն է:

Երգը վերնագրված է «Վտանգավոր» (Опасные) ռուսերեն վերնագրով: Թեմատիկան սերն է: Հիմնական գաղափարը միմյանց հետ անհամատեղելի, վտանգավոր մարդիկ են, ովքեր իրար հետ կապված են կախարդական ձգող սիրո կապերով, հրաշեկ երազանքներով:

Ս. Թովմասյանի նոր երգն ու տեսահոլովակը ներկայացված է ստորև:

Понравилась статья? Поделиться с друзьями: