Ա. Հակոբյանը սոցհարթակային միառժամանակյա դադարից հետո հրապարակում է արել՝ տեղեկացնելով իր գլխավորությամբ գործող «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության արդյունքների մասին:
Դեռ ամռան սկզբին Ա. Հակոբյանը լուսանկարներ էր հանրայնացրել Տանձուտի համայնքային դպրոցի մարզադահլիճի ու սանհագույցի անմխիթար վիճակների լուսանկարները:
Ա. Հակոբյանը դեռ նախապես հայտարարել էր, որ իր ղեկավարության ներքո գործող հիմնադրամն ամռան ընթացքում զբաղվել է համայնքային դպրոցի մարզասրահի ու սանհանգույցային հատվածի վերանորոգմամբ:
Քանի որ վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, Ա. Հակոբյանն իր հիմնադրամի աշխատակիցների հետ միասին այցելել է տվյալ դպրոց:
Այստեղից էլ նա լուսանկարներ է հանրայնացրել՝ ցուցադրելով արված աշխատանքի արդյունքները:
Ինչպես երևում է, տարբերություններն անհամեմատելի են: Ա. Հակոբյանն իր տեղեկատվական հայտարարությունն ավարտել է այն վստահությամբ, որ արվածն այս օրվա խորհրդին համապատասխան ամենից լավ ու հարմար նվերն է դպրոցականներին ու դպրոցի աշխատակիցներին:
Ա. Հակոբյանի տեղեկատվական սույն հրապարակմանն առավել մանրամասն կարող եք ծանոթանալ կից: