«Սա երբեք ոչ մի տեղ չեմ ասել, էդ իմ կյանքի անմոռաց ու հիշարժան օրերից մեկն է եղել»․ Աշոտ Ղազարյանը Ջիվան Գասպարյանի հետ ունեցած հուշերից բացառիկ մի դրվագ է պատմել․ տեսանյութ

Այսօր հայ հասարակությունը, մտավորականությունը հնարավորություն ունեցավ վերջին հրաժեշտը տալու դուդուկահար Ջիվան Գասպարյանին։ Հոգեհանգստի արարողությունն անցկացվել է Օպերայի և բալետի դահլիճում։

Լեգենդար դուդուկահարին հրաժեշտն են տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իր տիկինը, ինչպես նաև հայ մտավորականությունը և բազմաթիվ քաղաքացիներ։ Աշոտ Ղազարյանը նույնպես ներկա է գտնվել հոգեհանգստին։ Լրագրողի հետ զրույցում սիրված դերասանը հետաքրքիր հուշեր է պատմել Ջիվան Գասպարյանի մասին։ «Լեգենդ, որ ասում եք, էդ բառը շատ հասարակ ա դառել։

Շատերն են հիմա լեգենդներ, բայց եթե ուզում ես իմանաս՝1-ին լեգենդներից մեկն ինքն աб լեգենդ Շառլ Ազնավուրն էր, Գոհար Գասպարյանն էր։ Ա՛յ, լեգենդները դրանք են։ Իսկապես մենք էսօր լեգենդ կորցրեցինք»,- նշել է Աշոտ Ղազարյանը և մի դեպք է հիշել, որն իր խոսքով՝ երբեք ոչ մի տեղ չի պատմել։

Երբ ուսանող էր, բերանով կարողանում էր դուդուկ նվագել։ Միջոցառումներից մեկի ժամանակ Ջիվան Գասպարյանը դուդուկով «դամ» էր պահում, իսկ Աշոտը՝ կոկորդով նվագակցում։ Դերասանը պատմում է՝ չտեսնված մի բան էր ստացվել։

Կատարման ընթացքում դերասանը փշաքաղվել էր։ Ղազարյանի հիշողությունները մանրամասնորեն դիտեք վարը կցված նյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: