«Սա է մեր տեսակը, դրա համար էլ անկարելի է, որ չհաղթենք…» Վահրամ Պողոսյան

Արցախի նախագահի օգնական Վահրամ Պողոսյանն իր սոցհարթակում պարբերաբար ներկայացնում է արցախյան տարածաշրջանում տիրող իրավիճակային զարգացումները: Նրա հերթական հրապարակումը գնահատողական է:

Նա անդրադարձել է այս օրերին իրեն հերոսականորեն դրսևորած արցախցի ընտանիքներից մեկին: Վ. Պողոսյանը սոցցանցային հրապարակմամբ իր հիացմունքն է հայտնել Արցախի Ազգային ժողովի նախագահի ընտանիքի հանդեպ:

Վահրամ Պողոսյանը, հանրայնացնելով Արթուր Թովմասյանի և նրա մոր լուսանկարն ապաստարանից, տեղեկացնում է, որ Ա. Թովմասյանի մայրն այս օրերին մշտապես գտնել է արցախյան ապաստարանում, հարևանների հետ, նրանց կողքին:

Մինչ Ա. Թովմասյանն զբաղվում է իր պաշտոնական լիազորությունների կատարմամբ, իսկ մայրը ապաստարանում մտերիմների ու ծանոթների հետ կազմակերպում է թիկունքային պաշտպանությունը:

Նրա նրա բոլոր հինգ տղա թոռներն այս օրերին առաջնային գծում են գտնվում՝ ակտիվորեն մասնակցելով հայրենի սահմանների պաշտպանությանը:</p

Վահրամ Պողոսյանն իր խոսքում նշում է, որ այս միասնականությունն ու նվիրվածությունը ևս մի հիմնավոր պատճառ է, որ մենք վստահ լինենք մեր առաջիկա հաղթանակի առումով:

Սա է մեր տեսակը, դրա համար էլ անկարելի է, որ չհաղթենք: Արցախի Ազգային ժողովի նախագահն է, մոր հետ, ով պատերազմական այս…

Опубликовано Վահրամ Պողոսյան Вторник, 13 октября 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: