«Սա իմ ու քո վերջին նկարն ա ու մեր անցկացրած վերջին անմոռանալի երեկոն․․․ ընդամենը մի քանի օր առաջ․․․»․ կյանքից հեռացել է հաղորդավար Գևորգ Եղիազարյանը

Այսօր առավոտյան լուր տարածվեց այն մասին, որ երիտասարդ տարիքում կյանքից հեռացել է սիրված հաղորդավար Գևորգ Եղիազարյանը։ Վերջին շրջանում Գևորգը բնակություն էր հաստատել Ամերիկայում։ Մահվան պատճառների մասին հաղորդավարի ընտանիքը դեռևս ոչինչ չի հայտնել։

Միայն պարզ է, որ ընտանիքի անդաները որոշել են Գևորգին հուղարկավորել Հայաստանում։ Այժմ  ընթանում են մարմնի տեղափոխման հետ կապված աշխատանքներ։ Հաղորդավարի բոլոր գործընկերները համացանցում հրապարակումներով հանդես եկան,  իրենց սրտի կսկիծը հայտնեցին  և ցավակցական խոսք ուղղեցին Գևորգի հարազատնրին։

Ներկայացնում ենք Արմինկայի գրառումը․ «Սա իմ ու քո վերջին նկարն ա ու մեր անցկացրած վերջին անմոռանալի երեկոն՝ մեր ընկերների հետ, ընդամենը մի քանի օր առաջ…

Ինչքան խոսեցինք, հիշեցինք մեր հին ու բարի օրերը, ինչքան երազանք ու պլաններ փոխանակեցինք… Բայց Աստված այլ պլաններ ուներ քո հետ կապված…

 

Գնա,սավառնիր,վերջապես գտիր հանգստությունդ՝էս անհանգիստ աշխարհից… Իմ սրտում ավելացրիր ևս մի վերք, բայց նաև էնտեղ թողեցիր քո պոզիտիվ ու բարի անունը, ընկեր ջան, իմ խենթ ու խելառ Գև…»։

Понравилась статья? Поделиться с друзьями: