Սա Հայաստանն է, որտեղ անտառաճանաչը ցանկանում է կրթական համակարգի բարեփոխումներ անել

Տ. Չախոյանն իր սոցհարթակում ներկայացրել է վերջին իրադարձությունների հետ կապված սեփական եզրահանգումները՝ բնորոշելով հայաստանյան ներկայիս քաղաքական նպատակների ու պայքարի անհեթեթ բնույթը:

Նա կետերով ներկայացնում է, թե ինչպես են մարդիկ պայքարում կրթության որակի համար, սակայն միևնույն ժամանակ իրենք անկիրթ են ու նույնիսկ անտառաճանաչ

:

Շարունակելով թվարկումների շարքը՝ Տ. Չախոյանը նշում է, որ ազգային արժեքներ ու կրոնական դաստիարակություն են քարոզում մարդիկ, ովքեր ոչ իրենց ասածի մասին պատկերացում ունեն, ոչ էլ նույնիսկ կարողանում են ճիշտ խաչակնքվել:

Թվարկումների շարքում Տ. Չախոյանը հիշատակում է ընտրակեղծիքները ի հակակշիռ արդարության համար պայքարին, հիշեցնում է վանդակներում պահվող կենդանիներին՝ ի հակակշիռ կենդանիների իրավունքների պայքարին և այլ ուշագրավ կետեր:

Բլոգերը հիշեցնում է կազինոների միջոցով թալանված ժողովրդի, քայքայված ընտանիքների, չվճարված հարկերի մասին՝ ցույց տալով տարվող պայքարի կեղծ ու շինծու լինելը:

Միմյանց հակակշռող թվարկումների ամբողջական շարքին կարող եք ծանոթանալ ստորև բերված նյութի մեջ:

Սա Հայաստանն է, որտեղ …* անտառաճանաչը ցանկանում է կրթական համակարգի բարեփոխումներ անել* եկեղեցու պատմության…

Опубликовано Тароном Чахояном Пятница, 11 сентября 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: