Սոնա Ռուբենյանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել։ Նա տեսահոլովակին կից պատմել է, որ երգը իր և սիրելիի՝ ամուսնու, սիրո պատմությունն է։
Նշել է՝ այդ պատմությունը երեք րոպեում ներկայացնելու համար իրեն օգնել է տաղանդավոր ընկեր Ավետ Բարսեղյանը։ Գործիքավորումը պատկանում է Կարեն Սևակին, իսկ տեսահոլովակը նկարահանել է Արթուր Մանուկյանը։
Երգն անվանվում է «Եկար»։ Երգչուհին կից գրել է․ «Քանի որ տեսահոլովակի գաղափարն անգամ Էմիլի համար էր անակնկալ, Արթուրը և ամբողջ նկարահանող թիմը մեծ ջանքեր գործադրեցին, որ նկարահանեն տեսահոլովակ միայն հարսանեկան հրավիրատոմս նկարահանելու նպատակով։
Շնորհակալ եմ քեզ Էմիլ, որ ԵԿԱՐ։ Սիրեք և սիրված եղեք, սերը բարիացնում է»։ Տեսահոլովակն անչափ գեղեցիկ է ստացվել, իսկ երգն ինքնատիպ և երգչուհու ձեռագրով։
Երգը Սոնան առաջին անգամ կատարել է իր հարսանեկան խնջույքի ժամանակ և գեղեցիկ անակնկալ մատուցել։ Այն կարող եք դիտել վարը ներկայացված տեսանյութում։