«Սա վերջին դեպքը լինի». ինչո՞ւ Փաշինյանը զայրացավ Դումանյանի վրա և անջատել տվեց խոսափողը

Նիկոլ Փաշինյանը կառավարության հերթական նիստի ժամանակ լսել է զեկուցումներ՝ կայացնելով համատեղ որոշումներ տարբեր ոլորտներին առնչվող։

Վահրամ Դումանյանը, ներկայացնելով իր զեկույցը, խնդրեց որոշում ընդունել ծանրամարտի մարզիկներին համապատասխան գույքով ապահովելու համար։ Նպատակը լրացուցիչ ֆինանսավորման մասին որոշումն էր։

Այս զեկույցին ի պատասխան՝ Վ․ Դումանյանին Ն․ Փաշինյանը հիշեցրեց իր հանդիպումը մարզիկների հետ։ Նա հիշեցրեց, թե ինքը ինչ է խոստացել մարզիկներին՝ լսելով նրանց առաջարկներն ու պահանջները։

Ն․ Փաշինյանի խոսքից հայտնի է դառնում, որ ապրիլի քսանյոթին ծանրամարտի հավաքականի կազմի հետ հանդիպման ժամանակ նա քսան ծանրաձող է խոստացել, որոնք կհամապատասխանեն միջազգային ստանդարտներին։

Մարզիկները մինչ այս չեն ունեցել նման ծանրաձողեր։ Օլիմպիադան լինելու է օգոստոսին, մինչդեռ իր խոստացած ծանրաձողերի մասին որոշումը ընդունման է դրվել երկու ամիս անց։ Ն․ Փաշինյանին բարկացրեց նման գործելակերպը։

Նա պահանջեց, որ աշխատակազմը գտնի այդ հարցի լուծումը՝ օր առաջ մեր մարզիկներին անհրաժեշտ գույքով ապահովելու համար։ Տեսանյութը՝ վարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: