Ս․ Օհանյան․ իրադարձությունների զարգացումը իմ շուրջը էսպես է եղե։ 27.09ին գնացին ՊԲ։ Մեզ չներկայացրին, ես մյուս օրն ինքնակամորեն գնացի։ Չեմ նշում, վիրավորվել եմ, բայց որոշեցի աներկբա, անձամբ գնալ աջակից լինել։ Ես ներկայացա Ա․ Հ.-ին ու շտապեցի հրամատարային կետ ու երեք օր մնացի։
Խորհրդատվություններ եմ տվել՝ չխանգարելով ու երբեմն առաջարկություններ էլ եմ արել։ Ես էլ եմ անալիզներ արել ու գրել լ ու փաստաթուղթ ներկայացրել, որը բերեն ու ներկայացնեն վարչապետին։ Եզրակացությունը՝ բարդ լինելու վերաբերյալ էր։ Ես չեմ պնդել կանգնեցնել, ասել եմ ամենը պիտի աջակցային արվի ու համակողմանի ապահովման միջոցառումներ իրականացվեն։
Երբ որոշում ընդունվեց, որ փորձառու գեներալները հրամանատարային կետ չպիտի գնան, յուրաքանչյուրն փորձեց այլընտրնքային ձևերով օգնություն կազմակերպել։
Ես Ա․ Հ․-ին ասացի՝ գնալս անհնար է, մնացի խորհրդատվական գործերում իր մոտ։ Շուշիի մերձակայքում սկսեցին գործողություններն, ես իմ աջակցությամբ Շուշիի աշխարհազորայինի ձևավորմանն եմ մասնակցել։