Ս. Օհանյանի գեղեցկուհի տիկնոջ սոցհարթակային հրապարակումից հասկանալի է դառնում, որ նրանց ընտանիքում այսօր օրը տոնական է: Այսօր լրացել է Ս. Օհանյանի և Ռ. Խաչատրյանի ամուսնության տասնյոթամյակը:
Այդ առիթով Ռ. Խաչատրյանը ռումանտիկ ու ջերմ լուսանկարներ է հրապարակել՝ կցելով նույնքան ռոմանտիկ մեկնաբանություն: Մեջբերելով Գեորգ Ռոլլենհագենի խոսքերը՝ Ռ. Խաչատրյանը գրել է, որ գլխավորը միասնությունն է հաղթանակի հասնելու համար:
Ապա Ռ. Խաչատրյանը վկայակոչել է այն փաստը, որ Նումերոլոգիայում 17 թիվը հոգու հանգստություն, երջանկություն և նոր հեռանկարների, հորիզոնների հնարավորություն է խորհրդանշում:
Նա փաստում է, որ այդ թիվն ամուսնության մեջ բնորոշվում է որպես վարդագույն հարսանիք, ուստի այդ օրն իրար նվիրում են տասնյոթ վարդ ու նույնքան համբույր: Ռ. Խաչատրյանն իր հրապարակման մեջ նաև հիշատակել է, որ վարդն էլ իր հերթին սեր ու հավատարմություն է խորհրդանշում:
Ռ. Խաչատրյանի սույն սիրառատ ու հոբելյանական հրապարակումն ամբողջությամբ բերված է կից:
Միասնություն՝ ահա գրավականը հաղթանակի։Պատերազմի, թե խաղաղության մեջ, միևնույն է։Գեորգ ՌոլլենհագենՀԳԱյսօր լրացավ…
Опубликовано Ruzanna Khachatryan Пятница, 11 сентября 2020 г.